29.02.2024|
11:34
1919 թ մարտի 12-ին, մառախլապատ ու անձրևամաշ օրվա կեսօրին, Գորիս քաղաք հասավ փոքրիկ հեծյալ մի ջոկատ և կանգ առավ գավառային վարչության շենքի առջև։ Նրան ընդառաջ գնաց Զանգեզուրի ազգային խորհրդի գրեթե ողջ կազմը` դիմավորելու Երևանից ժամանած հյուրերին։ Սևաթույր նժույգին բազմած, բարձրահասակ, նիհարավուն սպան ճարպկորեն թամբից ցատկեց գետնին և ողջունելով բոլորին` ներկայացավ` ամեն ձեռքսեղմումից հետո կրկնելով իր կոչումն ու ազգանունը .
-Շտաբս-կապիտան Շահմազյան։